17/10/2017 12:06
ԵԱՏՄ անդամակցությունը Երևանի վրա որոշակի սահմանափակումներ է դնում. Վաչե Գաբրիելյան
Չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը՝ Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքել, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Ի տարբերություն նախորդի, սա առևտրային համաձայնագիր չէ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն և բազմաթիվ տնտեսական հարաբերություններ, որոնք չեն կարգավորվում Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով, կրկին մնում են մեր և Եվրամիության օրակարգում»,- նշել է նա:
Հայաստանի փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունը Երևանի վրա որոշակի սահմանափակումներ է դնում, սակայն, այն չի խանգարում Եվրոպայի հետ լիարժեք համագործակցությանը.
«Կարծում ենք, որ մենք գտել ենք այն օպտիմալ միջանցքը, որում կարող ենք հարաբերվել բոլոր մեր առևտրային և քաղաքական գործընկերների հետ»,- ընդգծել է Վ. Գաբրիելյանը: