17/10/2017 10:51
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հենվել հանդիպման դրական ազդակների վրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, այս մասին հայտարարել է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Նա ոգևորված է նախագահների` շփման գծում լարվածության նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու, բանակցային գործընթացը խորացնելու և լրացուցիչ քայլեր իրականացնելու պատրաստակամությամբ», - ասել է Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի աջակցությունը համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ անում կողմերին հենվել եղած դրական ազդակի վրա` բանակցային ճանապարհով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասել է Դյուժարիկը: