17/10/2017 20:41
Շերը կնկարահանվի «Մամա միա» ֆիլմ-մյուզիքլի 2-րդ մասում
Երգչուհի Շերը կնկարահանվի «Мамма MIA!» երաժշտական կինոնկարի շարունակությունում, հայտնում է Gazeta.ru-ն։
Հայտնի է, որ նոր ֆիլմում (Mamma Mia: Here We Go Again!) կնկարահանվեն 2008թ. մեծ էկրան բարձրացած ֆիլմի աստղերը, այդ թվում նաև Մերիլ Սթրիփն ու Փիրս Բրոսնանը:
Աղբյուրը հավելում է, որ «Մամա միա»-ն բոլոր ժամանակների ամենաշահութաբեր երաժշտական ֆիլմն է, որը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 600 մլն դոլար:
Դրա 2-րդ մասի պրեմիերան կկայանա 2018թ. ամռանը: