17/10/2017 12:26
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են են 0.15 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.79 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի նոյեմբերի ֆյուչերսները աճել են 0.02 տոկոսով և հասել 57.83 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: