17/10/2017 16:22
Արսեն Ջուլֆալակյանի նորամուտը ֆրանսիական ակումբում հաղթական է եղել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է նշել ֆրանսիական «CP Besançon» ակումբի կազմում:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամն արդեն հասցրել է հաղթանակ տանել նոր ակումբի կազմում:
«Ամեն ինչ հրաշալի է կազմակերպված` բարձրակարգ մրցավարներ, մրցաշրջանի մեկնարկի համար բավականին շատ երկրպագուներ, լավ թիմակիցներ, հարմարավետ դահլիճներ, ոգեշնչող երաժշտություն, այնուհետև համեղ ընթրիք (մեծ քանակությամբ ֆրանսիական գինով և գարեջրով):
Այնպես որ` ես հաճելիորեն զարմացած եմ»,- Facebook-յան իր էջում տպավորություններով կիսվել է Ջուլֆալակյանը: