17/10/2017 11:03
Նախատեսվում է ևս մեկ բուժզննում նոյեմբերի վերջին. Գևորգ Ղազարյանը խոսել է իր առողջական վիճակի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» հարձակվող Գևորգ Ղազարյանը խոսել է իր առողջական վիճակի մասին:
«Դեռևս մարզվում եմ անհատական ծրագրով, որն առաջարկել են Գերմանիայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկի ֆիզիոթերապիստները՝ համագորակցելով «Մարիտիմու»-ի բժշկական անձնակազմի հետ: Ավելացնեմ, որ սեպտեմբերի 21-ին նորից բուժզննում եմ անցել Գերմանիայում, ինչի արդյունքում այս ժամանակահատվածի համար ոտքիս վիճակը գնահատվեց բավարար և կազմվեց նոր ծրագիր մինչև նոյեմբերի սկիզբ այն հույսով, որ կսկսեմ մարզվել հիմնական կազմի հետ որոշ սահամանափակումներով`միևնույն ժամանակ շարունակելով անհատական մարզումները:
Նախատեսվում է ևս մեկ բուժզննում նոյեմբերի վերջին, որից հետո հուսամ ամբողջովին պատրաստ կլինեմ խաղալուն :
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին, հայ երկրպագուներին, «Մարիտիմու»-ին և մարիտիմիստներին իմ կողքին գտնվելու և ինձ աջակցելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում: