17/10/2017 13:22
Ազատության հրապարակում անցկացվել է Շաշկու հանրապետական մրցաշար (Լուսանկարներ)
Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մարզական միջոցառումների շրջանակում «Ուսում» հանրակրթական դպրոցի հիմնադրման 20-ամյակին նվիրված ռուսական շաշկու հանրապետական դպրոցական թիմային մրցաշար է անցկացվել:
Ստուգատեսին մասնակցել են Երևանի, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի, Փարաքարի տարբեր դպրոցների 16 թիմեր:
Շրջանաձև մրցակարգով՝ 15 տուրով 4 ժամ տևած մրցույթում հաղթող է ճանաչվել «Ուսում» դպրոցի 2-րդ թիմը, որը 14,5 միավոր վաստակեց: Թիմի կազմում էին Անդրե Սանթրոսյանը, Ֆելիքս Թոխյանը և Հայկ Հակոբյանը:
Երկրորդ տեղը գրավեց 14 միավոր վաստակած Երևանի ֆիզմատի դպրոցի թիմը, որը համալրված էր «Ուսում» դպրոցի նախկին սաներով:
Թիմային մրցաշարի մրցանակակիրների եռյակը եզրափակել է «Ուսում» 1-ին թիմը, որն իր ակտիվում 12,5 միավոր էր գրանցել:
Ի դեպ, 4-րդ տեղն էլ է զբաղեցրեցլ «Ուսում»-ի 3-րդ թիմը:
Մրցանակակիր դարձած թիմերը դպրոցի տնօրիության կողմից կպագևատրվեն մեդալներով, պատվոգրերով ու նվերներով:
«Ուսում» հանրակրթական դպրոցում արդեն 10 տարի է՝ 2008-ից շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Նշան Ալավերդյանի ղեկավարությամբ մեծ հաջողությամբ գործում են շաշկու խմբակներ:
Երևանի Ազատության հրապարակում շաշկու բացառիկ ու ուշագրավ մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպմանը օժանդակել էր նաև շաշկու ՀՀ ֆեդերացիան (նախագահ՝ Ալբերտ Պողոսյան):