18/10/2017 09:43
Գեներալ Սեյրանի ու Սամվել Ալեքսանյանի միջև սև կատու է անցել «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի և «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում և իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»: «Իրենց մեջ հիմա սև կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան, հիմա մենակ Լիսկան է զբաղվում էդ գործով», - ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը», - հավելել է թերթը: