18/10/2017 09:48
Վաչե Տերտերյան. Մարզպետների ինստիտուտում որոշակի փոփոխություններ լինեն. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը չի բացառել, որ մարզպետների ինստիտուտում որոշակի փոփոխություններ լինեն, բայց մարզերի խոշորացման հարցը այս պահին օրակարգում չկա:
«Եթե փոխվում է իշխանության ՏԻՄ ինքնակառավարման լիազորությունների ծավալը, կփոխվի նաև մարզպետների վերահսկողական ֆունկցիաների ծավալը։ Նման գործառույթներում, կապված խոշորացման, զարգացումների հետ, այո, բովանդակային փոփոխություններ կլինեն, ինչ-որ գործառույթներ կթուլանան, ինչ-որ գործառույթներ կուժեղանան, բայց ինստիտուտ լինել-չլինելու մասին էս պահին խոսք չկա», - նշել է վերջինս։