18/10/2017 09:29
«Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաևՊՆ պետհամարանիշը գողանալու մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ N զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ:
«ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթևեկելու համար: Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում և չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը: Մեզ նաև հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, և դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում», - հավելել է թերթը: