18/10/2017 13:44
2017-ի ութ ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումների թիվը կազմել է 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլար
2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի օտարերկրյա ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում է եղել՝ համապատասխանաբար 36.6 և 26.3 տոկոսով», - նշեց Ս. Կարայանը։
Նրա խոսքով՝ կառավարության կողմից հավանության արժանացած «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հնարավորություն է ստեղծում, որպեսզի օտարերկրյա ներդրողների պաշտպանության ինստիտուտն էլ ավելի կատարելագործվի։