18/10/2017 12:50
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,40 տոկոսով՝ հասնելով 52,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,64 տոկոսով՝ հասնելով 58.25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: