18/10/2017 13:31
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մոտ ապագայում կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը մոտ ապագայում հանդիպում կանցկացնեն:
«Մոտ ապագայում նախատեսվում է ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Դեռ պարզ չէ, թե որ քաղաքում», - ասել է Է. Մամեդյարովը՝ լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը:
Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է վարվեն «ինտենսիվ և սուբստանտիվ»:
«Այդ մասին մենք խոսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք մի շարք առաջարկներ ունեն: Հիմնական թիրախն է՝ վարել հստակ քննարկում», - հավելել է նա: