18/10/2017 15:16
Ռոման Բաբաևը խոսել է «ԲԿՄԱ»-ի՝ Մխիթարյանին ձեռքից բաց թողնելու մասին
Մոսկովյան «ԲԿՄԱ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Բաբաևը հաստատել է, որ ժամանակին հետաքրքրված են եղել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանով:
«Մենք իսկապես նրանով հետաքրքրվում էինք։ Նա հաջող էր հանդես գալիս Ուկրաինայում։ Միաժամանակ Մովսիսյանն էր լավ խաղում «Սպարտակում»։ Հենրիխը արդեն հասցրել էր «Շախտյորում» իրեն ցուցադրել։ Մեր տրանսֆերային քաղաքականությունը շատ զգույշ է։ Մենք մեր հնարավոր առավելագույն ծախսերը երբեք չենք գերազանցում։ Այդ պատճառով էլ այդ ժամանակ Մխիթարյանի տրանսֆերը արդեն հնարավոր չէր», - News.am-ին պատմել է մոսկովյան ակումբի գլխավոր տնօրենը: