18/10/2017 12:20
Տնտեսության զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված է. Սուրեն Կարայան
2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 5,5 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով աշխատանքային մեկ տարին, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7,7 տոկոս, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 8,1 տոկոս», - ասաց Ս. Կարայանը։
Նախարարը նշեց՝ ամփոփվել է 2017 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի տնտեսության ակտիվության ցուցանիշը, այն կազմել է 5,5 տոկոս։ Նրա խոսքով՝ աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը։
Սուրեն Կարայանն ասաց, որ տնտեսության զարգացման ոլորտում կառավարության որդեգված քաղաքականությունն ամբողջովին արդարացված է։