18/10/2017 13:21
11.2 տոկոս. այսպիսի աճ չենք ունեցել դեպի իրանական շուկա. Նախարար
Դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանումը հունվար-օգոստոս ամիսներին աճել է 11.2 տոկոսով, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Սա աննախադեպ է եղել այս տարիների ընթացքում։ Այսպիսի աճ չենք ունեցել դեպի իրանական շուկա», - ասաց Սուրեն Կարայանը։
Նախարարի խոսքով՝ այստեղ հիմնական աշխատանքը, որն իր վերջնական փուլն է մտնում, ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքումն է։
«Ինչպես գիտեք, դրա նախաձեռնությունը և աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության կողմից է իրականացվում։ Այդ համաձայնագրում ներառված է 40 ապրանքատեսակ, որոնք Հայաստանի համար շատ կարևոր են։ Համաձայնագրի ստորագրումից հետո այդ ապրանքատեսակների մուտքը Իրան կպարզեցվի, նաև ազդեցություն կլինի սակագների վրա և մեր ապրանքն ավելի մրցունակ կլինի այդ շուկաներում», - տեղեկացրեց Սուրեն Կարայանը։