18/10/2017 17:31
Մեկնարկում են հանրապետական ուսանողական մարզական խաղերը
Հոկտեմբերի 23-ին մեկնարկում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող հանրապետական ուսանողական մարզական խաղերը, որոնք ընդգրկում են վեց մարզաձև՝ բասկետբոլ( տղաներ և աղջիկներ), վոլեյբոլ (տղաներ և աղջիկներ), ֆուտզալ (տղաներ), սեղանի թենիս (տղաներ և աղջիկներ), հրաձգություն (տղաներ և աղջիկներ) և հնգամարտ (տղաներ և աղջիկներ):
Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով առաջինը կանցկացվեն հնգամարտի մրցումները, որոնք տեղի կունենան «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության մարզադաշտում: Հաջորդը կմեկնարկի վոլեյբոլի մրցաշարը, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 29-ը Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում:
Մրցումներին մասնակցելու իրավունք ունեն մասնակցության հայտ ներկայացրած հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: