19/10/2017 18:10
Բրյուսելում Բակո Սահակյանը քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ՝ գրասենյակի տնօրեն Դիյոգո Պինտոյի գլխավորությամբ:
Արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, Արցախ–Եվրոպա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունն՝ ուղղված եվրոպական տարբեր երկրներում ու հարթակներում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացմանը, մեր հանրապետության և եվրոպական տարբեր կառույցների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: