19/10/2017 09:52
Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի ֆինանսավորումը դադարեցվել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» և «PenslonDenmark» մասնավոր կենսաթոշակային հիմնադրամն, ըստ էության, դադարեցնում են Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի ֆինանսավորումը:
Թերթի փոխանցմամբ՝ 2013թ.-ին դանիացիները մոտ 62 միլիոն դոլարի վարկ էին տրամադրել «Վալեքսին»:
Ֆինանսավորման դադարեցնումը պայմանավորված է նրանով, որ Թեղուտի հանքի շահագործումն իրականացվում է բնապահպանական նորմերի խախտմամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: