19/10/2017 18:01
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Դավիթ Հովհաննիսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ, Կարեն Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի՝ 156 կգ:
Հրում վարժությունում Հովհաննիսյանը 185 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ, իսկ Ավագյանը 183 կգ-ով՝ 6-րդ տեղը:
Այսօր Մ 20 տարեկան աղջիկների պայքարում հարթակ կմտնի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: