19/10/2017 09:40
Չի բացառվում, որ նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացրել, ըստ որի՝ Ժնևից վերադառնալու նախօրեին և դրանից հետ երկար զրույցների արդյունքում Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018թ ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում։
«Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի և Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որևէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու և որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այս հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու։
Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստերը, զբաղեցնելու է կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել։ Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեցնել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը։ Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում։ Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ»,- գրել է թերթը։