19/10/2017 18:32
Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի ժամանակակից արվեստի միջազգային բիենալե
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆանո Ապուզոն այսօր ստորագրեցին հուշագիր, որով պայմանավորվում են 2018-ի հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել ժամանակակից արվեստի միջազգային բիենալե՝ հայ և օտարերկրյա արվեստագետների մասնակցությամբ:
Ըստ հուշագրի, բիենալեն կունենա հետևյալ բաժինները՝ նկարչություն, ինստալյացիա, քանդակագործություն, լուսանկարչություն: Ծրագրում կարող են ընդգրկվել նաև «փըրֆորմընսներ»։