20/10/2017 10:11
Գեներալ Սեյրանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա՝ բուժման. «Հրապարակ»
Սեյրան Սարոյանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա, որտեղ, սակայն, գեներալի հրավերով Կորեայից հատուկ բժիշկներ են հրավիրել, որոնք զբաղվում են Սարոյանի առողջական խնդիրներով:
«Իրեն լավ է զգում Մոսկվայում, բիզնեսներն այնտեղ են», - «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա մտերիմներից մեկը: Մինչ այդ Սարոյանը բուժվում էր Չինաստանում, դրանից առաջ Իսրայելում Մեռյալ ծովի վաննաներ էր ընդունում: