20/10/2017 09:46
Իշխան Զաքարյանը նոր պաշտոն է ուզում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի երբեմն լարված հարաբերությունները հարթվել են։
«ԲՀԿ-ն հույս ունի, որ, ի վերջո, ՀՀԿ-ՀՅԴ տանդեմ ԲՀԿ-ին կառաջարկի մաս կազմել իշխանական կոալիցիային, որից հետ Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018թ-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ։ ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, սակայն, որ եթե ԲՀԿ-ն նույնիսկ հրավիրվի կոալիցիա, սա անպայման չի նշանակում, որ նրան կվերապահվի փոխվարչապետի պաշտոն։ Նույնը վերաբերում է դաշնակցությանը։ Չի բացառվում, որ բոլոր փոխվարչապետերին, կոալիցիայի հետ խորհրդակցելով, առաջարկի և հաստատի ՀՀԿ-ն», - գրել է թերթը։