20/10/2017 10:05
Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ թոշակի տարիքը լրացած ՍԴ անդամ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն Հրայր Թովմասյանն է: Թերթը նշել է, որ Թովմասյանը մի քանի ամիս կլինի ՍԴ շարքային անդամ, իսկ հաջորդ տարի կփոխարինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:
«Տեսականորեն Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ կարող են նշանակել Գագիկ Հարությունյանի փոխարեն, սակայն իշխանությունն ավելի պատեհ է համարում նրան ՍԴ անդամ նշանակել Կիմ Բալայանի փոխարեն, որպեսզի մի քանի ամիս լինի ՍԴ շարքային անդամ, և նոր միայն ԱԺ կողմից ընտրվի ՍԴ նախագահ», - հավելել է թերթը: