20/10/2017 09:38
Առողջապահության ոլորտում կրճատումներ են սպասվում. «Ժողովուրդ»
ՀՀ կառավարության հերթական որոշման արդյունքում առաջիկայում ավելի քան 11 մարդ գործազուրկ կդառնա։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ առողջապահության նախարարությունը նախատեսել է «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ը միացնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին։
Ըստ թերթի, հիմնավորումն այն է, որ վերջին տարիներին ընկերությունը անարդյունավետ է գործել, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: