20/10/2017 10:09
Վահան Մարտիրոսյանը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության և Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության և Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Մարտիրոսյանն իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել։ Նա ըստ էության հետ չի մնացել իր նախորդից՝ Գագիկ Բեգլարյանից, նորացված տարբերակով կատարելագործելով վերջինիս աշխատաոճը։ Նախագահականին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է՝ այս թեմայով առաջիկայում բում է լինելու», - հավելել է թերթը։