20/10/2017 14:23
Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն
Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալակիր է դարձել Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Ռիո-2016-ի մասնակիցը մինչև 23 տարեկանների մրցաշարում հանդես է եկել 85 կգ քաշային կարգում և երկամարտում գրանցել է 360 կգ արդյունք (170+190): Կարապետյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
Ալբանիայում սա Հայաստանի երրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը նվաճել էր Մ-20 մրցաշարի 75 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը, իսկ 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանն արծաթե մեդալի էր արժանացել Մ-20 մրցաշարում: