20/10/2017 18:16
Կեյլոր Նավասը վնասվածքի պատճառով մոտ երկու շաբաթ մարզադաշտ դուրս չի գա
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը վնասվածքի պատճառով մոտ երկու շաբաթ մարզադաշտ դուրս չի գա, փոխանցում է Sports.ru-ն:
ֆուտբոլիստը վնասվածք է ստացել թիմի մարզումներից մեկի ժամանակ: Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի խաղացողը շարքից դուրս է եկել 10-15 օր:
30-ամյա դարպասապահը բաց կթողնի «Էյբարի» (հոկտեմբերի 22) և «Ժիրոնայի» (հոկտեմբերի 29) հետ կայանալիք հանդիպումները:
Հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը «Տոտենհեմի» հետ նոյեմբերի 1-ին կայանալիք հանդիպմանը: