20/10/2017 11:26
Նեյմարը հարկերից խուսափելու պատճառով 1,2 մլն դոլարով տուգանվել է
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հարկերից խուսափելու պատճառով 1,2 մլն դոլարով տուգանվել է, փոխանցում է Sports.ru-ն:
Բրազիլական դատարանը որոշում է կայացրել 25-ամյա հարձակվողին առգրավել այդ գումարը՝ հաշվի առնելով, որ նա գործել է «անբարեխիղճ», փորձելով արգելափակել գործընթացը:
Տուգանքը տարածվում է Նեյմարի, նրա ծնողների և ֆուտբոլիստի հետ կապ ունեցող երեք ընկերության վրա: