20/10/2017 10:51
Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։
Այսօր պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Արփինե Դալալյանը ( 90+ կգ)։