20/10/2017 11:52
Հայաստանում ավելացել է էլեկտրական էներգիայի արտադրությունը, արտահանումը և սպառումը. Նախարար
2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5123.1 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.6 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն՝ ամփոփելով աշխատանքային մեկ տարին, ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
«Արտահանումը նույնպես աճել է: 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրական էներգիայի արտահանումը կազմել է 954.9 մլն կվտ/ժ, նախորդ տարվա 868.7 մլն կվտ/ժ-ի դւմաց։ Աճը կազմել է 9.9 տոկոս», - ասաց նախարարը։
Արտադրությունից, արտահանումից բացի աճել է նաև էլեկտրական էներգիայի սպառումը։
2017 թ-ի ութ ամսվա ընթացքում ներքին շուկայում էլեկտրական էներգիայի սպառումը կազմել է 4117.6 մլն կվտ/ժ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7.2 տոկոս։
«Բնական գազի ներկրումը նույնպես նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճել է՝ կազմելով 24.7 տոկոս», - տեղեկացրեց Աշոտ Մանուկյանը։