21/10/2017 09:49
Իշխանություններն այլ ելք չունենալով` հույսները դրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վրա. «Հայկական ժամանակ»
«Գնաճը ժողովրդի, աղքատության հաղթահարման համար լավ չի: Իհարկե, գնաճի տեսակ կա, որ մի բանի է օգտակար` բյուջեն լցնում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով արձանագրվող թանկացումներին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով` իշխանություններն այլ ելք չունենալով հույսները դրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վրա, որ բյուջեն փող լցվի:
«Պատկան մարմինները պետք է պարզեն, թե գնաճը ունի՞ իրական հիմքեր, թե՞ մասնավոր տնտեսվարողները գերշահույթի ակնկալիք ունեն»,- ասել է նա: