21/10/2017 10:45
«Ես շատ վատ եմ». Արմեն Ջիգարխանյանը՝ խոսելով ամուսնալուծության մասին, չի կարողացել զսպել արցունքները
Արդեն մի քանի օր ԶԼՄ-ներում քննարկում են Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ընտանեկան դրաման:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամուսինները մտադիր են բաժանվել: Դերասանին մեկնաբանությունների համար դիմել են Անդրեյ Մալախովը և Դմիտրի Բորիսովը, ում նա պատմել է, որ երբեմնի սիրելի կնոջը գող է համարում և իսկապես մտադիր է բաժանվել, փոխանցում է news.mirtesen.ru-ն:
«Նա գող է, վատ մարդ է: Չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել»,- ասել է դերասանը:
«Человек и закон» հաղորդմանը տված հարցազրույցում Ջիգարխանյանը հերթական անգամ հաստատել է իր խոսքերը: Ըստ ամենայնի, արտիստի համար շատ ծանր է հասկանալը, որ իր ընտանիքը փլուզվում է, այդ պատճառով նա չի կարողացել արցունքները զսպել ընտանեկան դրամայի մասին խոսելիս:
«Անկեղծ և բաց եմ ասում՝ նրան տեսնել չեմ ուզում: Դա տխուր բան է, Աստված տա՝ դուք չհանդիպեք նման պատմությունների: Տեղի ունեցողը ես ավելի ուշ կկարողանամ գիտակցել, հիմա ինձ համար շատ ծանր է: Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա»,- եզրափակել է արտիստը: