21/10/2017 09:41
«Սասնա ծռեր» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել։ Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեմ իմացել և իրենց կարծիքով՝ պարզապես Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձն էլ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը, հավանաբար, ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի մասին է։
Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար։