21/10/2017 09:55
Վարչապետի խորհրդականը չի կարողանում աշխատել «ջահելների» հետ. «Ժողովուրդ»
Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա:
Վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել:
Թերթի տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, և վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին և հայտարարել, որ այլևս չի կարողանում աշխատել ջահելների հետ:
Տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը կապ է հաստատել Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան հարցմանը՝ Մարտիրոսյանը հայտարարել որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը: