21/10/2017 14:19
Կոնֆլիկտի կարգավորման ռեսուրսները Հայաստանը պետք է հանձնի Արցախի իշխանություններին. Լևոն Շիրինյան (Տեսանյութ)
Քաղաքագետ Լևոն Շիրնինյանի կարծիքով Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռեսուրսները պետք է հանձնի Արցախին:
«Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի կարգավորման հետ չպիտի առնչվի և իր ամբողջ ռեսուրսը Արցախի իշխանություններին՝ կոնկրետ Արցախի ԱԳՆ-ին պետք է հանձնի, որը պետք է զբաղվի արցախյան կոնֆլիկտը տեղ հասցնելու հարցով», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ևս շարունակելու են ձախողվել:
«Թմբկարահվող թեզիսը, թե հանդիպենք, որ պատերազմ ու զոհեր չլինեն, այս կոնֆլիկտի հետ կապ չունի, որովհետև դիմացինդ թուրքական քաղաքական մշակույթի կրող է, որը կարող է խաբել, քցել ու բայց ուրիշինը գրավել», - նկատեց Շիրնիյանը:
Քաղաքագետը նաև նշեց, որ Մինսկի խմբի ջանքերն, ըստ էության, ոչինչ չեն տալու, քանի որ դրա կազմում գտնվում են այնպիսի պետություններ, որոնք արցախյան հարցի առնչությամբ բացարձակ հակադիր շահեր ունեն: