21/10/2017 17:31
«Բարսելոնան» ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսում է բյուջեի ավելի քան 80 տոկոսը
«Բարսելոնայի» աշխատավարձերի ընդհանուր գումարը 2017 թվականին հասել է 588 միլիոն եվրոյի, փոխանցում է Sports.ru-ն:
Կատալոնական ակումբի եկամուտը նախորդ մրցաշրջանում կազմել է 707 միլիոն եվրո: Այսպիսով, «Բարսելոնայի» աշխատավարձերի վրա ծախսում են բյուջեի 83 տոկոսը:
Այսպիսով «Բարսելոնան» պետք է եկամուտների լուրջ աճ գրանցի, որպեսզի կարողանա պահպանել աշխատավարձերի տվյալ մակարդակը:
Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբի եկամուտը կկազմի 897 միլիոն եվրո, ծախսերը` 865 միլիոն, իսկ մաքուր հասույթը` 27 միլիոն: