22/10/2017 11:55
Մինչև տարեվերջ Հայաստանի պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի. Ֆինանսների նախարար
Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 6,3 մլրդ ԱՄՆ դոլար, լրագրողների հետ սեմինար-քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 5,5 մլրդ դոլար։ 2016-ի համեմատ այս տարեվերջին պարտքի աճ կլինի։ Մինչև տարեվերջ Հայաստանի պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի», - ասաց Վարդան Արամյանը։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է 2018 թվականից իջեցնել պարտք-ՀՆԱ ցուցանիշը։
«2018 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը կնվազի 1 տոկոսային կետով», - նշեց Վ. Արամյանը։