23/10/2017 20:29
Մահացել է Marilyn Manson խմբի համահիմնադիրը
Մահացել է Marilyn Manson խմբի համահիմնադիր Սքոթ Պուտեսկին, որը հայտնի է նաև որպես Դեյզի Բերկովից։ Նա 49 տարեկան էր, հայտնում է Gazeta.ru-ն:
Պուտեսկին Բրայան Ուորների հետ, որը հետո վերցրել էր Մերիլին Մենսոն կեղծանունը, 1989-ին հիմնել էին խումբը։ Հետագայում Պուտեսկին ստեղծագործական տարաձայնությունների պատճառով լքել էր կոլեկտիվը։
Երաժիշտը նվագում էր այլ խմբերում նույնպես, այդ թվում՝ «Jack Off Jill»–ում և «Godhead»–ում։ Նա ուներ նաև սեփական նախագիծ, որը կոչվում էր «Three Ton Gate»։
2014 թվականին Պուտեսկին հայտարարել էր, որ իր մոտ աղիների քաղցկեղ են հայտնաբերել։