23/10/2017 21:17
«Գուանչժոու Էվերգրանդը»՝ Չինաստանի չեմպիոն
«Գուանչժոու Էվերգրանդը» դարձել է Չինաստանի առաջնության հաղթող, փոխանցում է ТАСС-ը:
Լուիս Ֆելիպե Սկոլարիի գլխավորած ակումբն իր համար հաղթանակ է ապահովել առաջնության ավարտից երկու տուր առաջ՝ 5:1 հաշվով հաղթելովէ «Գույչժոու Չժիչենին»
Երկրորդ տեղում է «Շանհայ Շանգանը», որի կազմում է հանդես գալիս բրազիլացի հարձակվող Հալկը:
Լուիս Ֆելիպե Սկոլարիի համար սա երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսն է «Գուանչժոուի» հետ: Ակումբն ընդհանուր առմամբ 7-րդ անգամ է չեմպիոն հռչակվում: