23/10/2017 10:04
Պաշտպանության բանակը ադրբեջանցի սպանված զինծառայողի հետ որևէ կապ չունի. Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրերը, թե, իբր, իրենց զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։
«Լուրն ապատեղեկատվություն է, Ադրբեջանի հերթական սուտը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Սենոր Հասրաթյանն ընդգծեց, որ Պաշտպանության բանակը միջադեպի հետ որևէ կապ չունի։
«Զինծառայողը սպանվել է սեփական բանակում կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով», - հավելեց ՊԲ մամուլի քարտուղարը։