«Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները». Կողմ և դեմ կարծիքներ

23/10/2017 15:43

«Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները». Կողմ և դեմ կարծիքներ


Հայաստանի Հանրապետության «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններով առաջիկայում, հնարավոր է, վերացվի ուսանողներին տրամադրվող տարկետումը:

Առաջարկվող փոփոխության պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ տարկետումը եղել է ոչ այնքան կրթության ու գիտության զարգացմանը նպաստող արտոնություն, որքան բանակից խուսափելու տարբերակ:

«Պետք է վատ թիվ հնչեցնեմ` 18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը: Դա նշանակում է, որ առաջին ակադեմիական տարկետումը հիմք է դառնում բոլոր մնացած տարկետումների ու հետագայում բանակում չծառայելու համար», - վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Քանի դեռ օրենսդրական փոփոխությունները քննարկվում են խորհրդարանում, այն բուռն քննարկումների առիթ է դարձել նաև դրա հիմնական շահառուների` ուսանողների շրջանում: Վերջիններս նախագծերի հրապարակայնացումից հետո բաժանվել են երկու խմբի` մի մասը պնդում է, որ տարկետման վերացման դեպքում խախտվում են ոչ միայն ուսանողների իրավունքներն, այլև վտանգվում է կրթական համակարգի ու գիտության ապագան, մյուսն էլ` համոզված է, սա վտանգավոր չէ, իսկ համապարտադիր ծառայությունն` անհրաժեշտություն:

«Տարկետում լինելու ա»

Սա այն կարգախոսներից մեկն է, որն օգտագործում են օրենսդրական փոփոխության դեմ պայքարող ուսանողները: Նրանք պնդում են` ծառայությունից չեն խուսափում, պարզապես ցանկանում են անընդհատ կրթություն ստանալու, սեփական ապագան ընտրելու իրավունք ունենալ:

«Ամենապարզը, եթե գաղափարական առումով նայենք` կրթությունը չպետք է պակաս կարևորվի, քան բանակը: Կրթությունն ու գիտությունն, ըստ էության, որոշ առումով աջակցում ու սպասարկում են բանակին և պակաս ռազմավարական չեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Վահան Կոստանյանն, ով ձևավորված «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամներից է:

Նա համոզված է` նշված օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում կկոտրվի ամբողջ կրթական ու գիտական համակարգի մեջքը:

Ինչ վերաբերում է տարկետումների միջոցով բանակից խուսափողների խնդրին, ապա Վահանը ոչ այնքան իրատեսական է համարում առաջնային տարկետումից հետո միայն 16-17 տոկոս ծառայածների մասին Պաշտպանության նախարարի հնչեցրած թիվը:

«Կարծում եմ` այստեղ անհամապատասխանություն կա: Եթե հաշվենք, թե ինչքան տղաներ են ընդունվում բակալավրիատ ու ստանում տարկետում և նրանցից քանի՞սն են հետագայում կարողանում մագիստրատուրա ընդունվել, այստեղ թիվը հաստատ 84 տոկոս չի կազմի: Այսինքն բանակից խուսափելու համար այստեղ գործում են կոռուպցիոն այլ մեխանիզմներ: Եթե այդ մարդիկ մեկ անգամ կրթական համակարգում են կոռուպցիոն ռիսկի դիմում` անհասկանալի ձևով ընդունվում բակալավրիատ և հետո չեն կարողանում երկրորդ անգամ կրթության ոլորտում այդ ռիսկին գնալ, ընդունվել մագիստրատուրա ու բանակից խուսափել էլի կրթության միջոցով, իրենց ոչինչ չի խանգարում, ասենք, առողջապահության ոլորտում նույն փորձը կրնկնել ու հաջողության հասնել բանակից «ծլկելու» համար», - բացատրում է Վահանը:

Ուսանողների այս խումբը չի հերքում` տարկետումների տրամադրման դեպքում կա բանակից խուսափելու տարբերակ, բայց արդյոք դա նշանակու՞մ է, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է լիովին բացառել տարկետման տրամադրումը` «չկա տարկետում` չկա խնդիր» սկզբունքով:

Բացի այդ, բողոքի դուրս եկած ուսանողներին անհասկանալի է` ինչու՞ է առնվազն երկու` կրթության-գիտության և պաշտպանության ոլորտներին առնչվող խնդրի վերաբերյալ որոշում կայացնում միայն մեկ գերատեսչություն` պաշտպանության նախարարությունը:

Ինչու՞ չեն կազմակերպվում հանրային քննարկումներ փոփոխությունները կատարելուց առաջ:

«Տարբեր դասախոսներ, ոլորտի մասնագետներ մեզ հետ անձնական զրույցներում իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնում, բայց չեն բարձրաձայնում այդ մասին», - ասում է Վահան Կոստանյանն ու մատնանշում առաջարկվող փոփոխությունների ևս մեկ կետ, որի վրա, կարծես, ուշադրություն քիչ է դարձվում:

«Ընդունվելու դեպքում այս փոփոխություններն ազդելու են նաև գործող տղա ուսանողների վրա` կրթական մեկ աստիճանից մյուսն անցնելու դեպքում: Այսինքն մարդն, ով լեգիտիմ ակնկալիքի իրավունք ունի, ով ընդունվել է բակալավրիատ, ով հիմա սովորում է, ասենք, 4-րդ կուրսում ու պլանավորել է իր հետագա ճանապարհը` մագիստրատուրա ընդունվել և այլն, մի օրենքի փոփոխությամբ պիտի փոխի իր պլանները: Իրավունքի առումով կոպտագույն խախտում կա, այստեղ ամբողջությամբ խախտվում է քաղաքացու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը: Սա ամենամեծ մանիպուլյացն է, որին դիմում են նախագծի հեղինակները», - ասում է ուսանողը:

Նշենք, որ կրթության և գիտության նախարարության տեսակետը լսելու նպատակով ուսանողներն օրերս բողոքի ակցիա էին կազմակերպել նախարարության դիմաց` պահանջելով հանդիպում նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

ԿԳՆ լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ նախարարը կհանդիպի ուսանողներին` երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:

«Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները` կողմ ծառայությանը»

Որքան քիչ զինծառայող ունենա հայկական բանակն ու որքան շատ մարդ բանակից խուսափի տարկետման միջոցով` այնքան լավ հակառակորդի համար: «Ադրբեջանը սիրում է Հայաստանի տարկետումները»` սա էլ կարգախոսներից մեկն է ուսանողների այն խմբի համար, որը կողմ է առանց տարկետումների ծառայությանը:

Նրանք համոզված են` տարկետումների բացառումը ոչ մի կերպ չի խանգարում որակյալ կրթությանն ու գիտության զարգացմանը:

Վանատուր Շերենցը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրի ուսանող է: Սեփական օրինակն է բերում` ծառայել է, հետո վերադարձել ու շարունակել կրթությունն անվճար համակարգում, ընդ որում` ոչ բանակից զորացրվածների անվճար տեղերի հաշվին:

«Կարող եմ այսպիսի հարյուրավոր օրիակներ բերել: Միայն վերջին ամիսների ընթացքում 4 գիտաժողովի եմ մասնակցել ու բացարձակ հիմնավորում չէ, որ, եթե ծառայում ես` հետո գիտությամբ այլևս չես կարողանա զբաղվել կամ հաջողությունների հասնել: Դրանք ոչ թե միմյանց հակասում են, այլ` փոխլրացնում են», - պնդում է Վանատուրը:

Ուսանողը նշում է, որ համապարտադիր ծառայության գաղափարը նոր չէ: Առաջ է քաշվել դեռևս 1997 թ.-ին` Վազգեն Սարգսյանի կողմից, և մեր աշխարհաքաղաքական պայմանների դեպքում անհրաժեշտ լուծում է:

«Բողոքող ուսանողները նշում են, որ ընտրության տարբերակ չունեն, ես ուզում եմ հակադարձել դրան: Ըստ փոփոխության` դու կարող ես 18 տարեկանում գնալ ծառայել ու գալ` սովորել, կամ` սովորել ու գնալ ծառայության 3 տարով որպես սպա, բայց ստացվում է այնպես, որ մարդկանց ասում ես` «ծառայությունդ ավարտիր, նոր արի սովորի` համաձայն չեն, ասում ես` սովորի, հետո կգնաս կծառայես` էլի համաձայն չեն»», - նշում է Վանատուր Շերենցը:

Ամեն դեպքում նա ևս համաձայն է փոփոխությունների դեմ հանդես եկող ուսանողների հետ այն հարցում, որ պետք են հանրային քննարկումներ:

«Ես իրենց հետ համաձայն եմ այն առումով, որ երբ պետության կողմից նոր օրինագիծ է առաջ քաշվում, անշուշտ, պետք է հանրային քննարկումներ կատարվեն, որից հետո նոր ընդունվեն փոփոխությունները», - ամփոփում է ուսանողը: 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում Այսօր, 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ Այսօր, 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան