24/10/2017 10:16
Գործադիրը չի կարողանում հավաքել այս տարվա բյուջեով նախատեսված հարկերը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2018թ. բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարվա հարկային մուտքերն այս տարվա համեմատությամբ 100 մլրդ դրամով ավելի են լինելու։
Հայտնի է, որ գործադիրը չի կարողանում հավաքել այս տարվա բյուջեով նախատեսված հարկերը։ Անցյալ տարի ընդունված Հարկային օրենսգիրքը նախատեսում է ակցիազային հարկի էական բարձրացում, ինչի արդյունքում կբարձրանան ինչպես ծխախոտի, օղու, այնպես էլ այլ ապրանքների գներ։ Այդ թվում՝ նաև գազալցակայաններում վաճառվող գազի գները»։