24/10/2017 17:40
Մինսկի խմբի ներկայացրած ԼՂ հիմնախնդրի լուծման փաստաթուղթը արդեն կոմպրոմիս է Հայաստանի կողմից, նոր կոմպրոմիս չի լինելու. Աշոտյան
Ակնհայտ է, որ Ադրբեջանի շուրջ սեղմվում են օղակները, որոնք ինչպես ներքին են՝ սոցիալ-տնտեսական, այնպես էլ արտաքին են՝ պայմանավորված կոռուպցիոն սկանդալներով, մարդու իրավունքների ճգնաժամով, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Ես կարծում եմ, որ միջազգային հանրության խնդիրն է սեղմել Ադրբեջանի շուրջ օղակը՝ պարտադրելով խաղաղություն, պարտադրելով հարգանք միջազգային ձևաչափերի ու ինստիտուտների հանդեպ», - ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից փաստաթղթով ներկայացված սկզբունքները «արդեն կոմպրոմիս է Հայաստանի կողմից»։
«Որևէ նոր կոմպրոմիս ակնկալել չի լինի և չի ստացվելու։ Չի կարող լինել նոր կոմպրոմիս՝ կոմպրոմիսի և ադրբեջանական ծայրահեղականության միջև», - հայտարարեց Աշոտյանը։