24/10/2017 18:21
ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերը. ՌԴ վարչապետ
Այսօր ստորագրվել են փաստթղթեր, որոնք հետագայում կնպաստեն մեր համագործակցության ամրապնդմանը, ամփոփելով ՌԴ վարչապետի հետ հանդիպման արդյունքները՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետն ընդգծեց, որ ՌԴ գործընկերոջ հետ հանդիպումը շատ կառուցողական էր. «Հույս ունեմ, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները»։
ՌԴ վարչապետն էլ իր հերթին ասաց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերը։
«Մենք ամրագրեցինք, որ 2016-2017 թթ.առևտրաշրջանառությունն աճել է։ Բոլոր ուղղություններով մեր երկկողմանի համագործակցությունը լավ է աշխատում», - նկատեց Դմիտրի Մեդվեդևը։
Հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան գյուղատնտեսության ոլորտում և ներդրումների ի՞նչ հնարավորություններ կան, ՌԴ վարչապետը ասաց, որ ՌԴ-ում ՀՀ գյուղատնտեսական ապրանքները բավականին մեծ պահանջարկ ունեն և ոլորտում համագործակցության լայն հեռանկարներ կան։
«Մենք դեռ պահպանում ենք երրորդ երկրներից գյուղմթերքի ներմուծումների նկատմամբ սահմանափակումներ, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ մեր գործընկերների՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերություններ զարգացնել», - նշեց Միդվեդևը։