24/10/2017 14:31
ԵԱՀԿ նախարարական համաժողովը Բաքուն փորձել է կապել ԼՂ հիմնախնդրի հետ
Բաքուն հերթական անգամ չարաշահել է Պալերմոյում անցկացվող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովը, որը ոչ մի առնչություն չունի ղարաբաղյան հիմնախնդրի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանը իր էժանագին մանիպուլյացիաներով, «Լվացքատան» պատմության հետևանքով նպատակադրված չարաշահել է Պալերմոյի համաժողովը՝ շեղելով ուշադրությունը Ադրբեջանի հակամարդկային, կոռուպցիոն, ագրեսիվ ու կրիմինալ քաղաքականությունից և հումանիտար օրենքների նկատմամբ աճող կամայականություններից», - նշել է Բալայանը։
#Baku once again abused an international conference in Palermo that has
— Tigran Balayan (@tbalayan) October 24, 2017
nothing to do with NK conflict with cheap
manipulations aimed at shifting the attention from #Azerbaijan’s
worldwide humiliation as a result of Laundromat policy of corruption, aggressive criminal posture pic.twitter.com/Bdq9bDoXcE