24/10/2017 18:45
Միլլեր. Ակնկալում ենք, որ 2018 թվականին Հայաստան գազի մատակարարումների ծավալը կաճի
Ակնկալում ենք, որ 2018 թվականին Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումների ծավալը կաճի, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Վերջինս ընդգծեց, որ այդ մասին նաև փաստում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ գալիք տարի Հայաստանի համար գազի գինը անփոփոխ կլինի։
«2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացում արձանագրել ենք, որ ավելի քան 200 մլն խորանարդ մետր գազ է ավել մատակարարվել, քան 2016-ին։ Սա նաև փաստում է այն մասին, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է», - նշեց Միլլերը։