24/10/2017 18:17
Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը գալիք տարի կմնա անփոփոխ. Դմիտրի Մեդվեդև
Հաջորդ տարի Հայաստանի համար սահմանված գազի գինը կմնա անփոփոխ, լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը, ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Չնայած, որ մինչ այս մենք պայմանավորվել էինք այլ չափանիշների շուրջ, հաջորդ տարի ՀՀ-ի համար սահմանված գազի գինը կմնա անփոփոխ», - ասաց ՌԴ վարչապետը։
Նա ընդգծեց, որ սա կնպաստի նաև ընդհանուր տնտեսական վիճակի բարելավմանը:
Հայաստանը Ռուսաստանից բնական գազ է ձեռք բերում հազար խմ համար 150 դոլարով: