25/10/2017 09:28
Սամվել Ալեքսանյանն ուզում է ի հաշիվ «Կրպակի» ավելի ընդլայնել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը. «Հրապարակ»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» խանութների ցանցը հնարավոր է վաճառվի։ Այս օրերին բանակցություններ են ընթանում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ով ուզում է էլ ավելի ընդլայնել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը՝ ի հաշիվ «Կրպակի», գրել է «Հրապարակ»-ը:
«Ի դեպ, «Կրպակը» նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցն է, որի տիրոջը ժամանակին սնանկացրին ու ստիպեցին վաճառել։ Բայց գնորդներն էլ, փաստորեն, չկարողացան աշխատեցնել ու շահույթ ստանալ, քանի որ ՍԱՍ-ի ու Սիթի-ների մրցակցությանը դիմանալը հեշտ չէ։ Արման Սահակյանը մեր այս տեղեկությանն ի պատասխան ասաց, որ այս պահին պաշտոնապես որևէ բան չի կարող ասել։ Ըստ երևույթին՝ սպասում են գործարքը կայանա, հետո հրապարակեն», - գրել է թերթը՝ հավելելով, որ Սահակյանների ընտանիքին են պատկանում «Սովրանո» ընկերությունը, «Պրեսստենդ» գործակալությունը և «Շիրակ» ֆուտբոլային թիմը»: